Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Նիկոլ Փաշինյան. Շուշին ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև դժբախտ, դժգույն քաղաք էր. մեզ պե՞տք էր Շուշին

Նիկոլ Փաշինյան. Շուշին ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև դժբախտ, դժգույն քաղաք էր. մեզ պե՞տք էր Շուշին
16.11.2020 | 23:07

Շուշին եթե ծախել են, ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ասում են՝ Շուշին ծախել են, ո՞վ է ծախել Շուշին: Շուշին եթե ծախել են, ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր: Մեզ պե՞տք էր Շուշին: Բա որ պետք էր, ինչու էր այդ վիճակում: Մեզ այդ տարածքները ազատագրված պե՞տք էին... այդ տարածքները հոկտեմբերին չեն հանձնվել, այդ տարածքները 30 տարի հանձնվել են, երբ այնտեղ մոլախոտ է աճել»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ միայն վերջին տարիներին են մի քանի նվիրյալ գործարարներ Շուշիում ներդրումներ կատարել: Վարչապետը նաև անդրադարձավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալությունը Շուշիում կատարելու վերաբերյալ քննադատություններին. «Պատկերացնում եք, 30 տարի ամբողջ հայ էլիտան համարել է, որ Շուշին Լեռնային Ղարաբաղի քաղաք է և ԼՂՀ նախագահն իրավունք չունի այնտեղ միջոցառում անել: Այդտեղ է հանձնվել Շուշին: Երբ վերնագրերում գրվել է, որ այն այստեղ է, բայց մտքերում այդտեղ չի եղել: Եթե այդտեղ լիներ, այդպիսի հարց չէր ծագի»:

Դիտվել է՝ 1244

Մեկնաբանություններ